LED տեխնոլոգիան այսօր լայնորեն կիրառվում է էլեկտրատեխնիկայի բնագավառում և առաջատար դիրք գրավում գրասենյակային լուսավորության նախագծերում: Լուսադիոդ արտադրող ընկերությունները մեծ առաջընթաց են գրանցել դրանց դիզայնի ոլորտում: ՙՔարբոն Թրասթ՚ (Carbon Trust) ծրագրի և էլեկտրաէներգիայի աճող սակագների պայմաններում մեծ թվով կազմակերպություններ անցում են կատարում լուսադիոդային լույսերին իրենց ածխածնային արտանետումները և էլեկտրաէներգիայի ծախսը կրճատելու համար: 
Լուսադիոդները սպառում են 80% ավելի քիչ էներգիա, քան ստանդարտ էլեկտրական լամպերը: Շնորհիվ իրենց դիմացկունության և հուսալիության` լուսադիոդները ծառայում են ավելի երկար: Դրանց արտադրությունը ևս պակաս էներգատար է, քան արհեստական լուսավորության այլ աղբյուրներինը: Չնայած լուսադիոդների նախնական գնին` դրանց օգտագործումն արդարացված է տնտեսապես:
Լուսադիոդը պատված է բարձր ամրության օպտիկական դասի խեժով, որը գործնականում անկոտրելի է: Լուսադիոդն ապա- ցուցել է ավանդական լամպերի նկատմամբ իր առավելությունները` դառնալով լուսավորության ոլորտում բացարձակ առաջատարը խորդուբորդ մակերևույթների, ցրտաշունչ եղանակային պայմանների և տեխնիկապես բարդ տեղակայումների համար:
Մեր լուսադիոդների աշխատանքային կյանքը կազմում է առնվազն 50 000 ժամ կամ 6 տարի շարունակական լույս: Ակնհայտ է, որ լուսադիոդներն ավելի ձեռնտու տարբերակ ենª ստանդարտ լամպերի հետ համեմատած: Լուսադիոդները միանում են ակնթարթորեն և չեն ՙթարթում՚: Դրանց աշխատանքային կյանքը ոչ մի կախում չունի միացումների քանակից, որոնց պատճառով են փչանում ստանդարտ լամպերը:
LED տեխնոլոգիաների ներդրումը համայն աշխարհում կկրճատի նավթի և բենզինի սպառման ծավալները և զարկ կտա էներգիայի այլընտրանքային աղբյուրների կիրառմանը: Լուսադիոդների արտադրության մեջ չեն օգտագործվում թունավոր նյութեր, մասնավորապես` սնդիկ: Ի տարբերություն ավանդական լամպերի` լուսադիոդները համատեղելի են նաև արևի կամ քամու էներգիայի վրա հիմնված տեխնոլոգիաների հետ:
Լուսադիոդը լուծում է տալիս ավանդական լամպերի բոլոր կարևոր խնդիրներին և ապահովում մեր անվտանգությունը: Աշխատանքի ընթացքում լուսադիոդին դիպչելը չի հանգեցնում այրվածքների կամ էլեկտրական հոսանքի ցնցումների: Այն չի պարունակում ապակի, մանրաթել, սնդիկ, գազ կամ թունավոր գոլորշիներ: Այն այնքան ամուր է, որ ուղղակի չի կոտրվում: